Ոսկու գինն ընկնում է
ECONOMICSՀինգշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ նվազում է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով կամ 0.85 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1826.45 դոլարի: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.09 տոկոսով՝ հասնելով 23.227 դոլարի ունցիայի դիմաց:
Թանկարժեք մետաղի արժեքի նվազմանը նպաստում է ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը։ Այդպես, ԱՄՆ տասնամյա գանձապետական արժեթղթերի եկամտաբերությունն աճել է մինչեւ 1.754 տոկոս՝ նախորդ փակման 1.725 տոկոսի համեմատ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



