Երևանում սպանվել է բուքմեյքերական ընկերության աշխատակիցը
SOCIETYԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության գրասենյակներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Սպանվածը նույն գրասենյակի 28-ամյա աշխատակիցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Առայժմ այլ մանրամասներ չենք կարող հաղորդել: Հաստատում ենք, որ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ մեր խումբը դեպքի վայրում աշխատում է»,- ասաց Մալխասյանը:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 175-րդ (ավազակություն) հոդվածների հատկանիշներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



