Հայաստանի զինված ուժերը ուրբաթ օրը դուրս կգան Ղազախստանից․ Շոյգու
INTERNATIONAL NEWSՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, համաձայն ժամանակացույցի, Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վաղը 14-րդ բորտով հանում ենք մեր գործընկերներ Հայաստանի, Տաջիկստանի և Բելոռուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզստանի մեր գործընկերները դուրս կգան այն հաշվարկով, որ իրենք կողքն են ու կարող են գնալ իրենց ուժերով։ Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրս բերումը, պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,-ասել է Շոյգուն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



