ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ստացվի. Զախարովա
INTERNATIONAL NEWSԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցելը չի ստացվի: Ստվերը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանա գցել, չի աշխատի, քանի որ խաղաղապահների աշխատանքը պարզ է և լավ համակարգված՝ ելնելով ճգնաժամի հանգուցալուծման շահերից: Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության` Ադրբեջանի նման փորձերի մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գյուղերի գնդակոծման առանձնահատկություններին, ապա ռուս զինվորականները կապի մեջ են երկու կողմի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը»,- ասել է Զախարովան։
Հունվարի 10-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կարմիր շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերը։ Տուժածներ չկան, վնասվել է տեխնիկա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



