Ուսուցիչը փորձել է խեղդամահ անել աշակերտին
SOCIETYՄոսկվայում 26-ամյա ուսուցիչը խիստ բարկացել է, երբ աշակերտները աղմկել են դասի ժամանակ եւ թույլ չեն տվել դասը շարունակել։ Դմիտրի Միսիանը այնքան է բարկացել, որ փորձել է խեղդամահ անել 7-րդ դասարանի աշակերտին։ Ուսուցիչը դասից հետո աղմկող աշակերտներին փակել է դասասենյակում, ապա հարձակվել նրանցից մեկի՝ 13-ամյա Կիրիլի վրա ու բռնելով կոկորդից՝ սկսել խեղդել։
Այս միջադեպից հետո տղայի ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել։ «Որդիս տուն եկավ ու ինձ ամեն ինչ պատմեց։ Մենք գնացինք դպրոց, բողոքեցինք տնօրենին, ու նա անմիջապես աշխատանքից ազատեց ուսուցչին»,- պատմել է տղայի մայրը՝ Նատալյան։ Շուտով ոստիկանները ձերբակալել են 26-ամյա ուսուցչին, ով խոստովանել է իր մեղքը։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



