Առևանգված հայ հովիվը ռուս խաղաղապահների մոտ է
SOCIETYԱդրբեջանցի զինվորականների կողմից այսօր առևանգված Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ` իրենց հետ տանելով 400-450 ոչխար:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



