Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում անգործության է մատնված

INTERVIEW

Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրացնում է, մասնավորապես, Սյունիքում ու Գեղարքունիքում բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, այնինչ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զորքերը հայելային եղանակով հետ քաշելու անհրաժեշտության մասին է հայտարարում։

Այս թեմայի մասին զրուցել ենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Հարցին, թե Տարոն Սիմոնյանն ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունները` նախկին պատգամավորն ասաց․ «Մարդու իրավունքների պաշտպանն ասում է, որ բնակիչներին մոտ գտնվող ադրբեջանցի զինծառայողները պետք է հեռացվեն տարածքից, որովհետև նրանց կյանքի իրավունքին անմիջական վտանգ է սպառնում։ Եվ նրանք չեն կարողանում իրենց բնականոն գործունեությունը կազմակերպել։ Սա նշանակում է, որ սահմանային բնակավայրերից հեռու պետք է լինեն զինվորները և ռազմական օբյեկտները, որպեսզի դրանք հանկարծ չդիտարկվեն այդ բնակիչների, այդ թվում, կյանքի իրավունքի նկատմամբ սպառնալիք, էլ չեմ խոսում սեփականության իրավունքի մասին, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչների անասունները գողացվում ու սպանվում են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Ես այդ հայեցակարգը չափազանց կարևոր եմ համարում, որովհետև այլ տարբերակ չի կարելի դիտարկել։ Իսկ երբ կառավարությունն ասում է՝ հայելային հեռացում անենք, մենք չենք կարող մեր բնակավայրերից հեռանալ։ Մեր բնակավայրերը սահմանին են, հայելային հեռացում չենք կարող անել։ Մենք չենք կարող մեր բնակավայրերից մեր զինվորներին հեռացնել, բայց դիմացի պետության զինվորները պետք է գնան, որովհետև այնտեղ բնակավայր չկա։ Հետևաբար, այստեղ հայելային հեռացման մասին չի կարող խոսք լինել, այստեղ մարդու իրավունքների պաշտպանությամբ պայմանավորված՝ թշնամական զորքի հեռացման մասին է խոսքը»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարության վարած քաղաքականությունը բավարա՞ր է շփման գծում գտնվող մարդկանց իրավունքների ու անվտանգության պաշտպանության առումով` նախկին պատգամավորն ասաց․ «Կարող եմ ասել, որ կառավարության քաղաքականություն չկա, դա բացակայում է։ Կառավարությունն այս բնագավառում անգործության է մատնված, որովհետև ոչ միայն չեն գնահատում ստեղծված իրավիճակն այդ բնակիչների աչքերով, թե նրանք ինչ վիճակում են հայտնվել, այլ նաև իրենց հայտարարություններով վնասում են այդ բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ նրանց սեփականության իրավունքից զրկման իմաստով։ Նույն կառավարությունը սեփականության վկայականներ է տվել շատ անձանց, բայց այդ տարածքներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ պաշտոնական անձինք երբեմն հայտարարություններ են կատարում՝ ասելով, թե «դրանք Հայաստանի տարածքները չեն»։ Եթե Հայաստանի տարածքները չեն, բա այդ ո՞վ էր սեփականության վկայականները բաժանում ժամանակին։ Այսինքն՝ այս բնագավառում և քաղաքականությունը բացակայում է, և ի վնաս բնակիչների է շատ դեպքերում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends