Թուրքիան մտադիր է իր ուսումնառազմական ռեակտիվ Hürjet գրոհայինի զանգվածային արտադրություն սկսել
INTERNATIONAL NEWSԹուրքիան մտադիր է իր ուսումնառազմական ռեակտիվ Hürjet գրոհայինի զանգվածային արտադրություն սկսել։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի հայտարարության համաձայն, որոշումներ են ընդունվել մի շարք նախագծերի վերաբերյալ, ինչպիսիք են օդային, ցամաքային եւ ծովային տարբեր հարթակները, կապի եւ տեղեկատվական համակարգերը, զինամթերքը եւ հրթիռները, տեխնոլոգիաները, արդիականացումը, լոգիստիկան, կիբեռանվտանգությունը եւ արհեստական բանականությունը։
Ընդգծվել է, որ արտերկրից գնվող բոլոր տեսակի տեխնոլոգիաների զարգացումը բացարձակ անհրաժեշտություն է Թուրքիայի լիովին անկախ պաշտպանական արդյունաբերության համար, եւ որ ջանքերն այս ոլորտում այսուհետ եւս կաջակցվեն։
Hürjet-ի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականին։ Ինքնաթիռը նախագծված է որպես հինգերորդ սերնդի մարզական ինքնաթիռ: