Հրանուշ Հակոբյանը կառավարության անդամներին հորդորեց տոնական գնումներ անել սիրիահայերի ցուցահանդեսից
SOCIETYՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության անդամներին և քաղաքացիներին հորդորեց ամանորյա գնումները կատարել կառավարության նիստերի դահլիճի նախասրահում բացված սիրիահայերի ցուցահանդեսից:
«Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում կառավարության օգնությամբ բացվել է սիրիահայերի կողմից արտադրված ապրանքների ցուցահանդեսը: Այսօր գործելու է մինչև ժամը 19:00-ն, խնդրում եմ տոնական գնումներ կատարել նաև այդ ցուցահանդեսից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ավարտին հայտարարեց նախարարը՝ ավելացնելով, որ դրանով կօգնենք սիրիահայերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



