Ֆրանսիան պատասխանել է Ալիևին. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ
INTERNATIONAL NEWSԵվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La République en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, ով Twitter-ում կիսվել է Ալիևի հայտարարությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն փակված է:
«Պարոն դեսպան, դիվանագիտությունը առաջին հերթին կայանում է նրանում, որ հարգանքով է վերաբերվում այն երկրին, որին պատիվ ունեն ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Նախօրեին Հայաստանը 3 զոհ է ունեցել»,- պատասխանել է Լուազոն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



