Պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը։
Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։
Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։
Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։
Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



