ՀԱՊԿ հայ խաղաղապահները լքել են Ղազախստանը
POLITICSՀԱՊԿ հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարում էին Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ Ալմաթիի օդանավակայանում, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ հայ, բելառուս եւ տաջիկ խաղաղապահների՝ տուն վերադարձի համար գործարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահներն ինքնուրույն կուղեւորվեն մշտական տեղակայման կետ կանոնավոր տեխնիկայով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



