Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախի համար այս դժվարին շրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը». Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները

LIFE

Երգիչ Վլադիմիր Արզումանյանի համար տարին սկսվեց կյանքի կարեւորագույն իրադարձությամբ. երգիչն ու նրա ընտրյալը՝ Աննան, հունվարի 8-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում՝ ընտանիքի անդամների, մտերիմների ու հարազատների շրջապատում:

Վլադիմիրը NEWS.am STYLE-ին տրամադրել է իր հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա մանրամասները:

Վլադիմիրի եւ Աննայի ընտանիքի անդամները բնակվում են Ստեփանակերտում, բայց ամուսնինները կշարունակեն իրենց համատեղ կյանքը Երեւանում, իսկ այս շրջանում մեղրամիսն են անցկացնում Դուբայում: Զույգի համար, սակայն, կարեւոր էր իրենց միությունը հենց Արցախում հաստատելը.

«Դա շատ կարեւոր փաստ էր թե´ ինձ, թե´ Աննայի համար: Մենք՝ երկուսս էլ Արցախից ենք, եւ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում շատ ճիշտ որոշում էր հենց այնտեղ պսակադրվելը»,-ասաց նա:

Нет описания.

Վլադիմիրի խոսքով՝ հունվարի 8-ն իր մեջ առանձնահատուկ խորհուրդ չէր պարունակում, պարզապես որոշեցին ու հարսանիքը նշանակեցին հենց այդ օրը: Երգիչն, ի դեպ, խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել կնոջը՝ նրա համար կատարելով իրեն նվիրված երգը: Հենց նույն օրն էլ կայացել է «Գնալով» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսուհին Աննան է: Անդրադառնալով անակնկալին՝ Վլադիմիրը նշեց, որ այն երկար էր ծրագրել, եւ դատելով Աննայի արձագանքից՝ այն ստացված էր: Խոսելով իր ստեղծագործական քայլերի մասին՝ երգիչը խոստացավ, որ 2022-ին պատրաստվում է անցնել ակտիվ աշխատանքի՝ կլինեն նոր երգեր, համագործակցություններ ու տեսահոկովակներ:

Нет описания.

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ զրուցեցինք նաեւ մրցույթում Հայաստանի գրանցած նոր հաղթանակի մասին: Երգիչը նշեց, որ անչափ ուրախ է Մալենայի հաջողությամբ, ու չթաքցրեց, որ այդ օրը, ոգեւորությանը զուգահեռ, վերհիշել է նաեւ իր հաղթանակն ու վերապրել նույն զգացողությունները: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ կրկին ուժերը փորձի «Եվրատեսիլ»-ում՝ Վլադիմիրը պատասխանեց.

«Երբ հստակ առաջարիկ լինի ինձ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու, այդ ժամանակ ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ»:

Нет описания.

Վլադիմիրն ու Աննան նշանադրվել են 2020 թ-ին: Ավելի վաղ, անդրադառնալով իր եւ Աննայի սիրո պատմությանը, երգիչը NEWS.am STYLE-ին պատմել էր, որ իրենք առաջին անգամ հանդիպել են Ստեփանակերտի հրապարակում.

«Միանգամից սիրահարվեցի... Աննան յուրահատուկ է, ամեն ինչով գրավել է ինձ»,-անկեղծացել էր նա:

Нет описания.

Երգիչը նաեւ տեղեկացրել էր, որ Աննան եւս սիրում է երգել, եւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Աննան, ի դեպ, նկարահանվել է նաեւ ամուսնու «Իմս» երգի տեսահոլովակում. երգը կրկին հենց նրան է նվիրված: Խոսելով կնոջ՝ երաժշտության հանդեպ հետաքրքրության մասին՝ Վլադիմիրը չի բացառել, որ, միգուցե, մի օր հանդես գան զուգերգով:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts