Զելենսկին և Ալիևը քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը կմիավորի ՎՈւԱՄ-ի երկրները
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևն ուրբաթ Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, ՎՈւԱՄ) միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները:
«Մենք հետագայում ևս կաշխատենք համատեղ մի շարք հեռանկարների շուրջ: Դա վերաբերում է նաև տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, հավանաբար ՎՈւԱՄ-ի շրջանակում, որը միավորում է Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Զելենսկին բանակցությունների ավարտին՝ լրագրողների հետ զրույցում:
Ալիևն, իր հերթին, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանն Ադրբեջանի պատրաստակամության մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



