Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Եթե գիտությամբ զբաղվելու ցանկություն ունես, խոչընդոտ լինել չի կարող». գիտական խումբը զբաղվում է ռենտգենյան ճառագայթների ուսումնասիրմամբ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Մուրադյանն ասում է՝ իրենց լաբորատորիան զբաղվում է ռենտգենյան ճառագայթների ուսումնասիրմամբ արտաքին ազդակների առկայության պայմաններում: «Ուսումնասիրում ենք ռենտգենյան փնջերի վարքը: Նպատակը ռենտգենյան ճառագայթների կառավարելիության ապահովումն է: Փորձարարական աշխատանքների հիմնական կիրառական նշանակությունը ռենտգենյան օպտիկայի էլեմենտների մշակումն է, որոնք կարող են օգտագործվել բժշկության, հանքարդյունաբերության, նյութագիտության և այլ ոլորտներում, ռենտգենյան տիրույթի պատրաստած լինզաները կիրառվում են արագացուցիչներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մուրադյանը:

Գիտական խումբը կազմված է երեք հոգուց՝ Տիգրանից և երկու ասպիրանտ աղջիկներից: «Նախկինում նույնպես համատեղ աշխատանքներ կատարել ենք, բայց Գիտության պետական կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման դրամաշնորհի միջոցով փորձեցինք մեր գիտական հետաքրքրությունները մոտեցնել: Ինչ-որ աշխատանքներ միասին տպագրել էինք, բայց աշխատանքները նոր թափով շարունակելուն նպաստեց դրամաշնորհը»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գիտական խմբի անդամները տարբեր լաբորատորիաներից են, բայց ներկայացնում են գիտական նույն ինստիտուտը:

No description available.

Շարունակվում են քննարկումները, որ գիտության ոլորտն արդիականացնելու, երիտասարդ գիտաշխատողներով համալրելու խնդիր ունենք, մյուս կողմից կա ֆինանսավորման հարցը: Տարբեր դրամաշնորհների ու մրցույթների միջոցով որոշակի տեղաշարժ ակնհայտորեն նկատվում է, բայց թերևս ֆինանսական ավելի խոշոր միջոցներ են անհրաժեշտ: Տիգրանը ևս նշում է՝ հիմնականում բախվում են ֆինանսական՝ աշխատավարձերի խնդրին: «Երիտասարդները գալիս են, բայց իրենց համար խնդիր է դառնում աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքը: Իրենց ուղղությունը սկսում են փոխել դեպի մոդայիկ տեղեր, որ նաև աշխատավարձն ավելի բարձր լինի, գնում են դեպի այդ ուղղություններ, օրինակ՝ սովորում են ֆիզիկա, բայց ուղղությունը դառնում է ծրագրավորում մասնագիտացումը, որովհետև այնտեղ ֆինանսական առումով ավելի շատ են հնարավորությունները: Ինքս դեռ շատ մանրամասն չեմ ուսումնասիրել այն փոփոխությունները, որոնք սպասվում են գիտության ոլորտում՝ ֆինանսավորման ավելացման և աշխատավարձերի բարձրացման տեսքով, բայց իմ կարծիքով՝ սա քայլ է երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար: Փորձում ենք ֆիզիկայի ֆակուլտետից ուսանողներ ներգրավել ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու ընթացքում, ի դեպ, ամեն տարի նրանք գալիս են, բայց աշխատավարձի ցածր լինելը խնդիր է առաջացնում: Մեկ այլ խնդիր էլ ունենք՝ սարքավորումները հին են, երկար տարիներ թարմացում չի եղել կրկին ֆինանսավորման պատճառով: Սարքավորումներն էլ են խնդիր առաջացնում: Հիմա երիտասարդները ձգտում են ավելի հեշտ աշխատանք անել, նոր սարքերով աշխատել: Հիմնականում այս խնդիրներն ունենք»,-հավելում է Տիգրանը:

Ասում է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ինչ-որ քայլեր են արվել սարքերի արդիականացման մասով, բայց հիմնականում մնացել է այն, ինչ ժառանգել են ԽՍՀՄ-ից: «Բայց չէի ցանկանա, որ սա խոչընդոտ լիներ գիտությամբ զբաղվելու համար: Եթե սեր ու ցանկություն ունենաս, ելքեր էլ կգտնես: Իմ օրինակը կարող եմ բերել: Շատ երկրներում արդեն իսկ վերացել է ռենտգետ ժապավեններով երևակում կատարելը, հիմա այլ սարքավորումներ կան, թվային սարքեր, գրանցիչներ, որոնք գրանցում են պրոցեսները՝ ժամանակը կրճատելով: Նման սարքեր չենք ունեցել, դրանք տեսել եմ արտասահմանում: Չնայած դրան՝ աշխատել ենք ժապավեններով, հոդվածներ տպագրել բավականին բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Օրինակն այն մասին է, որ թեկուզ հին սարքավորումներով, բայց շատ բան անել, աշխատել հնարավոր է, ուղղակի պետք է ցանկություն ունենալ, այդ դեպքում շատ խնդիրներ հաղթահարելի են»,- նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Պետական գերատեսչությունները և անհատները քայլեր են անում հատկապես դպրոցականների մոտ բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Ի վերջո, փոփոխություններ անելու բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոց: «Սա իրականում շատ բարդ հարց է, թե ինչ անել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար: Իմ կարծիքով՝ դպրոցներում բնագիտական առարկաները պետք է ավելի հանրամատչելի ներկայացնել, պատկերավոր բացատրել, հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ: Տեսեք՝ «National geographic» և «Discovery» ալիքները փորձում են շատ հանրամատչելի ձևով ներկայացնել բնական գիտությունները: Դպրոցականների մոտ ամեն ինչ պետք է սկսել ավելի պարզ մակարդակից, հետո, իհարկե, պետք է խորանալ առարկաների ուսումնասիրության մեջ, բայց, օրինակ՝ տիեզերքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար պետք է նյութը ներկայացնելու պարզ տարբերակներ գտնել: Մեր դասագրքերը լավն են, բայց ուսուցիչները, մինչև բանաձևերին ու բարդ նյութին հասնելը, գիտությունը պետք է հասկանալի ձևով ներկայացնեն երեխաներին»,-եզրափակում է Տիգրան Մուրադյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California