Սպիտակ տանը նշել են, թե երբ տեղի կունենա Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա
INTERNATIONAL NEWSՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա տեղի կունենա 2022 թվականի հունվարի կեսերից-փետրվարին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել հենց այդ ժամանակ և կարող է «նման ներխուժման պատրվակ կեղծել»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում կարող են օգնել ուկրաինական կողմին՝ զորավարժություններ անցկացնելով ՆԱՏՕ-ի երկրներում։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



