Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի. Կարեն Ավագյան
BLOGԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի:
Առողջապահության ոլորտում իրականացվող սիրողական մակարդակի քաղաքականությունը ուղղակի կապված է նաև վերոգրյալ հանգամանքի հետ: Մասնագետների կարծիքը` ոչ իրավաբանների և ոչ էլ բժիշկների, հաշվի չառնելու հետևանքով էլ ունենք այս իրավիճակը: Հակասահմանադրական ակտեր, կանխարգելիչ ուշացած միջոցառումներ և անտերության մատնված համակարգ։
Հայաստանի առողջապահության պատասխանատուները մշտապես ուշացած են հետևում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ ծրագրերին և միջոցառումներին: Օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարզել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Եվրոպայի պոպուլացիայի կեսը կվարակվի օմիկրոն շտամով: Իսկ Հայաստանում չի լուծվել անգամ տրանսպորտում անհրաժեշտ պաշտպանության և կանխարգելման միջոցները: Էլ չեմ ասում, որ աշխարհում լայն թափով սկսվել է booster երրորդ դեղաչափի ընդունումը, որը միակ արդյունավետ ձևերից է օմիկրոնի դեմ պայքարում:
Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում շարունակում է կորոնավիրուսի մահերը մնալ շատ բարձր, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում մահերի և հիվանդացության հարաբերակցությունը կտրուկ նվազել է:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



