ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև կայացած մոսկովյան բանակցությունները
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայացած մոսկովյան բանակցությունները՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում:
«ՆԱՏՕ-ն ողջունում է Հյաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը Մոսկվայում: ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Խրախուսում ենք Անկարային և Երևանին հետագա քայլեր անել այդ ուղղությամբ»,-գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է առաջին հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների շրջանակում: Հայաստանը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: