Ռուս խաղաղապահները ևս մեկնել են Ղազախստանից․ ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՂազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել ԲՏԱ օդանավի մեջ և օդ բարձրացել Ալմաթիից։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանելուց հետո ստորաբաժանումները երթ կկատարեն դեպի իրենց մշտական տեղակայման կետերը:
Նշենք, որ հունվարի 14-ին, ավարտելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները Ռուսաստանի օդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձան հայրենիք։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



