Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից․ Արթուր Ղազինյան
BLOG«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից:
Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին:
Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից:
Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը:
Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից:
Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում . . .
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



