Արտաշատում ավտոմեքենա է այրվել. տուժածներից մեկը երեխա է
SOCIETYՀունվարի 17-ին, ժամը 14։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ZIL 130» մակնիշի բեռնատարին և բռնկվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Գ․ Հ․-ին (ծնված 1977 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2009 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Երևանի Էրեբունի ԲԿ, այնուհետև Գ․ Հ․-ն (ծնված 2009 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 14:59-ին: Այրվել է «Lada 21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



