Սոֆի Դևոյանն անկեղծացել է իր և սիրելիի վեճերի մասին (լուսանկարներ)
LIFEՊարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել:
Հետևորդները հետաքրքվել են՝ արդյո՞ք նրա կյանքում եղել է դեպք, երբ վիրավորվի իր սիրելիից և չխոսի նրա հետ: Սոֆին դրական պատասխան է տվել:
Մեկ այլ օգտատեր էլ հարցրել է՝ արդյո՞ք եղել է, որ վիճելուց հետո առաջին քայլը Սոֆին անի:
«Իհարկե, եղել է… Անկեղծ ես չեմ հասկանում առաջին քայլ ասվածը… Իմ համար ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ ու շատ անգամներ ես ինքս եմ ձեռնարկում առաջին քայլ… Բայց դա ոչ զարմանալի, ոչ էլ տարօրինակ բան չէ… Շաաաատ նորմալ երևույթ է, ու եթե կա առողջ ձևավորված հարաբերություններ, չպետք է հաշվարկել՝ ով քանի անգամ առաջին կամ երկրորդ քայլ արեց…
Իհարկե, բացառություններ լինում են, երբ կոնկրետ խնդրին կոնկրետ անձ պետք է լուծում տա… Բայց ոչ միշտ ու ոչ ամեն վեճի ժամանակ»,- պատասխանել է պարուհին: