Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Արձանագրված խախտումները բազմազան են և բազմաշերտ՝ սկսած կյանքի իրավունքից մինչև տնտեսական, գործարարությամբ զբաղվելու իրավունքը. Թագուհի Թովմասյան

BLOG
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները նախօրեին իմ հանձնարարությամբ աշխատանքային այցով Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերում էին՝ ծանոթանալու տեղի բնակիչների խնդիրներին և իրավունքների խախտումներին։
 
Վեր են հանվել նաև Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ և Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի կողմից առանց որևէ իրավական հիմքի վերահսկողություն սահմանելու և դրա հետևանքով մարդկանց համար առաջ եկած հումանիտար խնդիրները, իրավունքների խախտումները։
 
Արձանագրված խախտումները բազմազան են և բազմաշերտ՝ սկսած կյանքի իրավունքից մինչև տնտեսական, գործարարությամբ զբաղվելու իրավունքը։
 
Մասնավորապես՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից․ այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։ Բացի այս՝ արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, և գյուղացիները, գոնե մնացածը փրկելու համար, կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասուններին․ խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։
 
Եղվարդ գյուղի վարչական ղեկավար Արուսյակ Դավթյանը նշել է, որ ընդհանուր արտադրությունը գրեթե 80%-ով նվազել է, խախտվել է բնակիչների բնականոն կյանքը, մարդիկ նույնիսկ այն քիչ մնացած հողերը չեն վարում, չեն մշակում, քանի որ դրանք թշնամու ուղիղ նշանառության տակ են․ «Վախենում ենք, լսում ենք, թե ինչ դեպքեր են տեղի ունենում այլ սահմանամերձ բնակավայրերում, էլ ինչպե՞ս հանգիստ գնանք աշխատելու թշնամու նշանառության տակ գտնվող հողատարածքներում», - ասել են գյուղի բնակիչները՝ կեսկատակ-կեսլուրջ նշելով, որ իրենք էլ սկսել են gps օգտագործել, որ հանկարծ չհայտնվեն «թշնամու տարածքում»։ Նույն խնդիրը առկա է նաև մյուս գյուղերում.
Ագարակում սահմանին մոտ գտնվող մոտ 40 հեկտար հողատարածքը չի շահագործվում․ «Տեխնիկա չի աշխատում այնտեղ, որովհետև մարդիկ վախենում են աշխատել, որից, բնականաբար, տուժում է արտադրությունը», - նշել է վարչական ղեկավարը։
 
Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական զինված ուժերի դիտարկման տակ է։
 
Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության և այլ իրավունքներ ևս։ Եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով, մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել Կապանում՝ կա՛մ ամբողջ ընտանիքով են տեղափոխվել, կա՛մ գյուղում թողել են միայն տարեցներին։ Այս նույն պատճառով խախտվել է երեխաների կրթական իրավունքը․ ճանապարհային նման պայմաններում Կապան քաղաքից գյուղ հասնելու համար ուսուցիչները երբեմն լրջագույն խոչընդոտների են բախվում։ Գյուղի ուսանողներն էլ իրենց հերթին չեն կարողանում հասնել Կապան քաղաքում գործող ուսումնական հաստատություններ։
 
Առկա են նաև բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր․ թեև գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի և Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։ Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Հենց վերջերս Եղվարդ գյուղում դեպք էր գրանցվել, Կապան քաղաքից շտապ օգնություն էին կանչել, իսկ մեքենան գյուղ հասել էր կրկնակի երկար ժամանակում, քան նախկինում էր։ Բացի հետպատերազմյան խնդիրներից, Եղվարդում կա նաև ոռոգման ջրի խնդիր։ Խորհրդային տարիներից հետո գյուղը կանգնած է այդ խնդրի առջև, սակայն քայլեր այդ ուղղությամբ չեն ձեռնարկվում։
 
Փաստահավաք աշխատանքները հավաստում են, որ ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները և նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը և այդպիսով սահմանային բնակավայրերի բնակչությանը լրջագույն հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում՝ նպաստելով այս բնակավայրերի մեկուսացմանը։ Հետևաբար պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը։
 
Թե՛ բնակիչները, թե՛ գյուղերի վարչական ղեկավարները ահազանգել են․ գործուն քայլեր են անհրաժեշտ նոր թափ տալու, նոր աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, հակառակ դեպքում` բոլոր սահմանամերձ գյուղերը կանգնած են հայաթափման վտանգի տակ, որն էլ թշնամու գերակա նպատակն է։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank