Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը
INTERNATIONAL NEWSՄեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսին կրակել են Տիխուանայի իր տան դիմաց: Այս մասին հայտնում է տեղի Cadena Noticias պարբերականը, որում նա աշխատում էր:
Մարգարիտո Մարտինես Էսկիվելը ոստիկանական քրոնիկոնի լրագրող էր Տիխուանայից: Նրա ուղղությամբ կրակ են արձակել հունվարի 17-ի առավոտյան, երբ դուրս էր գալիս տանից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն պաշտոնական վարկածներ դեռևս չկան:
Մարտինեսը համագործակցել է տեղի և միջազգային պարբերականների հետ որպես հեղինակ և լուսանկարիչ, որը կենտրոնանում էր տարածաշրջանային հանցավորության թեմայում:
2021 թվականին Մեքսիկայում 7 լրագրող է սպանվել, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների շրջանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



