ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ամերիկյան պարբերականի լուրն Ուկրաինայից ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների դուրս բերման մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը մոտ 50 մարդ է դուրս բերել Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքով՝ դուրս գալուն պատրաստվում են նաև Ուկրաինայի տարածքում գտնվող երկու այլ հյուպատոսությունների աշխատակիցներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված տարհանումը:
Ինչպես պնդում է ամերիկյան պարբերականի աղբյուրը, հունվարի 5-ին Ուկրաինայից հեռացել է 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաները: Դրանից հետո մոտ 30 մարդ է դուրս եկել Կիևից և Լվովից:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



