Ինչ են քննարկելու Պուտինն ու Ռայիսին Մոսկվայում
SOCIETYՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ է վարելու իր իրանցի գործընկեր էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը առնչվող հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ նաեւ՝ համատեղ ծրագրերի իրականացումը առեւտրա-տնտեսական ոլորտում, ինչպես նաեւ արդիական միջազգային եւ ռեգիոնալ թեմաները»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



