Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու ներուկրաինական կարգավորման խնդիրները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, հաշվի առնելով Ալիևի վերջին այցը Ուկրաինա, քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը, որոնք «դադարել են Կիևի ապակառուցողական գծի պատճառով»։ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերով։
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։