«Ջերմուկ Գրուպ»-ը պետության օժանդակությամբ կիրականացնի 10,5 մլրդ դրամի ներդրում
ECONOMICSԱյսօր կառավարությունը բավարարեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման վերաբերյալ:
Կառավարության հաստատած հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ «Ջերմուկ Գրուպ»-ը հանդիսանում է հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է: Միաժամանակ ընկերության արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ: Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի թիվ 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 168-րդ կետի 1-ին ենթակետի՝ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ: «Ընկերությունը ծրագրի շրջանակում կներդնի 10,5 մլրդ դրամ, իսկ տարեկան կտա 26 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի»,- ասաց Ճշմարիտյանը:Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



