Քանյե Ուեսթի նոր ընկերուհուն մեղադրել են Քիմ Քարդաշյանի կերպարը «գողանալու» մեջ (լուսանկարներ)
LIFEԻտալա-ամերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը` ռեփեր Քանյե Ուեսթի նոր սիրելին, կրկնել է գործարար Քիմ Քարդաշյանի կերպարը։ Աստղերի հագուստի նմանությունը նկատել են Daily Mail-ում։
Հիփ-հոփ արտիստի ներկայիս ընկերուհին որդու՝ Վալենտինոյի ծննդյան ընթրիքին հագել է մաքսի երկարությամբ կաշվե վերարկու, տաբատ, մուգ հուդի, բարձր ձեռնոցներ և նեղ շրջանակներով արևային ակնոցներ: Նշվում է, որ Ֆոքսի կերպարը ոգեշնչված է «Մատրիցա» ֆիլմից։
Ուեսթի նախկին կինը, իր հերթին, երկու ամիս առաջ Instagram-ի իր օգտահաշվում կիսվել էր նկարներով, որոնցում կեցվածք էր ընդունել նմանատիպ կերպարով։ Հայտնիների երկրպագուները Ֆոքսին մեղադրել են Քարդաշյանի ոճը կրկնօրինակելու մեջ:
«Քանյեն պարզապես որոշել է Քիմի փոխարեն հագցնել Ջուլիային», «Գողացել է Քիմի ամուսնուն, հիմա էլ նաև ոճը», «Քիմ թիվ երկու», «Քիմի հանդերձանքի ակնհայտ կրկնությունը»,- գրել են համացանցի օգտատերերը: