Գերմանիայի սպառազինության արտահանումը 2021թ․ ռեկորդային մակարդակի է հասել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի սպառազինության արտահանումը 2021թ․ ռեկորդային մակարդակի է հասել՝ հիմնականում Եգիպտոսին ծովային եւ զենիթային զենքի զգալի վաճառքի շնորհիվ, հայտնում է Reuters-ը։
Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված նախնական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիան անցյալ տարի արտահանել է 9,35 միլիարդ եվրոյի զենք, ինչը 61 տոկոսով ավելի է, քան 2020թ․։ Սա գերազանցել է 2019թ․ 8 միլիարդ եվրոյի նախորդ ռեկորդը։
Նախարարությունը հայտարարել է, որ ավելի քան 9 միլիարդ եվրոյի արտահանման մեծ մասը հաստատվել է նախկին կառավարության կողմից՝ նախկին կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Թվերը ցույց են տալիս, որ Եգիպտոս է արտահանվել մոտ 4,3 միլիարդ եվրոյի զենք։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



