Ուկրաինայում իրավիճակը լարված է․ Պեսկով
INTERNATIONAL NEWSԻրավիճակը Ուկրաինայում շարունակում է մնալ շատ լարված։ Զենքի մատակարարումը, տարբեր զորավարժությունները պարզապես լարում են այն իրավիճակը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն Ռուսաստանի Դաշնության գործընկերները, այդ թվում՝ Գերմանիան, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է իրավիճակին Ուկրաինայում, ապա այն իսկապես շատ֊ շատ լարված է: Մենք տեսնում ենք այնտեղ զենքի մատակարարում, տեսնում ենք տարբեր զորավարժություններ, ինքնաթիռների թռիչքներ ՆԱՏՕ-ից և Արևմտյան Եվրոպայի երկրներից: Այս ամենը հանգեցնում է լարվածության Ուկրաինայի շուրջ»,- ասել է Պեսկովը։
«Կցանկանայինք, որ մեր գործընկերները, ներառյալ Գերմանիայում, նույնպես ուշադրություն դարձնեն դրան: Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները Գերմանիայի հետ: Դրանք կարևոր են մեզ համար, և հույս ունենք, որ հետևողականորեն կզարգացնենք դրանք»,֊ասել է: Պեսկովը։