Միրզոյանը պատմել է, թե ինչ է խոսել Չավուշօղլուի հետ
INTERNATIONAL NEWSԱյսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատմել է, թե ինչ են խոսել Թուրքիայի ԱԳ նախարար Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.
-Բարև ձեզ։
-Բարև ձեզ։
- Ուրախ եմ ծանոթանալ։
- Ուրախ եմ ծանոթանալ։
-Մենք տրամադրված ենք կարգավորման։
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։
- Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը։
«Կարծում եմ` սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ, կարծես թե, դրական են»,– նշեց նախարարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



