Թուրքական կողմը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս իրենք անընդհատ խորհրդակցում են Բաքվի հետ
POLITICSՕրերս կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե հանդիպման վերաբերյալ ինչ արձագանքներ եղան ադրբեջանական կողմից ադրբեջանագետն ասաց. «Ֆորմալ առումով՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ բացասական գնահատականներ չեն եղել այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ բավականին փոխվել է, դա, իհարկե, կախված է նաև Թուրքիայի դիրքորոշումից, հօգուտ Ադրբեջանի՝ Թուրքիայի դիրքորոշման կոշտացումից Հայաստանի հետ հարաբերություններում։ Եթե ուշադրություն դարձնենք թուրքական կողմի հայտարարություններին, ի թիվս այլ հայտարարությունների, օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններին, ապա բոլոր տեղերում թուրքական կողմը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս իրենք անընդհատ խորհրդակցում են Բաքվի հետ, հաշվի են առնում նրանց կարծիքը։ Ադրբեջանական կողմն էլ, իհարկե, այդ ուղերձները Թուրքիայից ստանում է։ Ադրբեջանական կողմի մեկնաբանությունները հիմնականում այնպիսին են, որ, այո՛, մեզ համար լավ է, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, բայց պայմանով, որ հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, պետք է համաձայնեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը և այլն, ու այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



