Էրդողանը կմեկնի Ուկրաինա․ հայտնի է այցի օրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն առաջիկայում նախատեսում է այց կատարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Այցը կմեկնարկի փետրվարի 3-ին։ Այցի ընթացքում նշվելու է թուրք-ուկրաինական միջպետական հարաբերությունների 30-ամյակը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հյուրընկալվեն Անկարայում եւ փորձեն Թուրքիայում փորձեն կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերություններում եղած խնդիրները։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, այդ թվում Էրդողանի նախաձեռնությունը, որը կարող է բերել այն բանին, որպեսզի Կիեւը վերադառնա Մինսկյան համաձայնագրի կատարմանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



