Հայաստանի հետ հաջորդ հանդիպմանը փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը կքննարկվեն. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ հանդիպմանը քննարկելու են փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը։
«Առաջին հանդիպմանը քննարկվել են գործընթացի սկսման նպատակները եւ թիրախները։ Հիմնական նպատակը լրիվ կարգավորումն է։ Հայերն էլ սրանից շատ գոհ են։ Սակայն լրիվ կարգավորման գնացող գործընթացում բացի թռիչքների սկսումը եւ հատուկ ներկայացուցիչների նշանակումը, հաջորդ հանդիպմանը աշխատելու են լրիվ կարգավորման թեմայի եւ փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերն են քննարկելու»,–ասել է Չավուշօղլուն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



