Ուկրաինան «կոտրված տաշտակի առաջ» է հայտնվել․ Զախարովան
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Ուկրաինային չի վերաբերվում՝ որպես իրավահավասար գործընկերոջ, արևմտյան երկրների համար այն անկախ արժեք չի ներկայացնում։ Այն անհրաժեշտ է միայն՝ որպես Ռուսաստանի դեմ ցատկահարթակ, մինչդեռ Կիևի իշխանությունները, իրենց գործողություններով, քանդեցին Մոսկվայի հետ տնտեսական շահավետ հարաբերությունները, ինչի արդյունքում՝ Ուկրաինան այսօր հայտնվել է «կոտրված տաշտակի առաջ», ֊ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավաղ, սա սարսափելի է, բայց փաստ է, որ Ուկրաինան Արևմուտքի համար անկախ արժեք չի ներկայացնում, այն անհրաժեշտ է առաջին հերթին՝ որպես աշխարհաքաղաքական ցատկահարթակ Ռուսաստանի դեմ։ Այսինքն՝ ավաղ, ոչ մեկը Կիևի ռեժիմին որպես հավասարի չի վերաբերվում»,- ասել է Զախարովան։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



