Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն
SPORTՖրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Sport-Express-ը:
Տեր-Զաքարյանը «Մոնպելյե»-ի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է: Ակումբի գլխավոր մարզիչ Ռոլան Կուրբիսն արդեն հեռացել է իր պաշտոնից:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնպելյե»-ն 22 միավորով կիսում է 15-16-րդ տեղերը, իսկ «Նանտ»-ը, հավաքելով երկու միավոր ավելի, կիսում է 11-13-րդ տեղերը:
Մինչ այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ցանկանում է Տեր-Զաքարյանին նշանակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն այդ պաշտոնում արդեն իսկ նշանակվել է Վարուժան Սուքիասյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



