Թեհրանը Մոսկվային առաջարկել է Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի սվոփ
INTERNATIONAL NEWSԻրանական կողմը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոփ մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Ներկայիս [Ռուսաստան] ուղևորության ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոփ մատակարարումները», - նրա խոսքերը մեջբերում է Tasnim-ը: «Վերջին ամիսների ընթացքում մենք սկսել ենք Թուրքմենստանից Ադրբեջան գազի սվոփ մատակարարումներ իրականացնել Իրանի տարածքով: Նմանապես, մենք առաջարկել ենք ռուսական գազի սվոփ Ադրբեջանից Իրանի հարավ՝ դրա հետագա արտահանման նպատակով»:
Նախարարի խոսքով՝ «հեղուկ գազը կարելի է արտահանել երկրի ցանկացած հատված»։
Նոյեմբերի 28-ին Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը Աշխաբադում եռակողմ համաձայնագիր են ստորագրել գազի սվոփ մատակարարումների վերաբերյալ։ Ըստ պայմանագրի՝ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կուղարկվի մեկուկեսից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։