Ուրախ եմ, որ Կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը. Թագուհի Թովմասյան
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Դեռ պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝ Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել, և իր մայրիկին պիտի շնորհակալություն հայտնենք։ Հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է և անհետ կորած։ Այդ օրվանից սկսած ընտանիքի կողքին եմ եղել, հետո հայտնաբերվեց հերոսի մոխրացած մարմինը։
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, քաջագործություններ իրականացրած, իր կյանքը հայրենիքի համար զոհած և երկկողմանի ծնողազուրկ զինծառայողի եղբայրները չէին կարողանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից ստանալ հատուցում․ օրենքով նախատեսված դրույթը բացակայում էր։ Կառավարության հետ գրավոր և բանավոր ձևաչափով շարունակ փորձում էի նրա 2 եղբայրների շահառու դառնալու խնդիրը կարգավորել և անընդհատ ստանում էի պատասխան, որ եղբայրներն ունեն ոտք ու ձեռք, թող աշխատեն։
Ուրախ եմ, որ Կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը, և այսօր ԱԺ-ում ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով հնարավորություն ենք տալիս, որ զոհված և երկկողմանի ծնողազուրկ մեր զինծառայողների եղբայրը/քույրը, պապը/տատը կարողանան դառնալ շահառու և օգտվել համապատասխան հատուցումից։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



