Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 21-ին, որոշում է ստորագրել, որով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ է տրամադրվել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:
Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։
Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



