Ժնեւում մեկնարկել են Լավրովի եւ Բլինքենի բանակցությունները
INTERNATIONAL NEWSԺնեւում մեկնարկել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, որոնց, ինչպես ակնկալվում է, կքննարկվեն անվտանգության երաշխիքների հարցերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները Ժնեւ են ժամանել նախօրեին։ Սպասվում է, որ բանակցությունները կտեւեն մի քանի ժամ, որից հետո Լավրովն ու Բլինքենը առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։ Դրանից հետո նախատեսված է նրանց հանդիպումը Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսի հետ հանդիպումը, ով զբաղեցնում է նաեւ երկրի արտգործնախարարի պաշտոնը։
Լավրովն ասել է, որ Բլինքենի հետ հանդիպումից առաջընթաց չի սպասում։ Ռուսաստանն ակնկալում է, որ Պետդեպարտամենտը կկենտրոնանա անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



