Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Վերականգնել Բգավորի եկեղեցին. մեկնարկը տրվում է եկեղեցի տանող ճանապարհի կառուցումից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի յուրաքանչյուր անկյունում պատմամշակութային կոթող կա: Դրանցից շատերը հայտնվում են պետական ու միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում՝ երկրի համար յուրահատուկ այցեքարտ դառնալով: Սակայն մեր երկրի գողտրիկ անկյուններում կան կոթողներ, որոնք մի տեսակ անտեսված են: Լոռու մարզի Աքորի համայնքի վարչական տարածքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Բգավորի եկեղեցին: Այն կիսավեր է, ծածկը՝ թաղակամարներից բացի, չի պահպանվել, պատերը կիսաքանդ և խարխլված վիճակում են։No description available.

Գեղանկարիչ, Աքորիի բնակիչ Վարուժան Սիմոնյանը կարծում է՝ եթե եկեղեցի տանող ճանապարհը, իսկ հետո նաև եկեղեցին վերականգնվեն, հարակից համայնքների կյանքը ևս կզարգանա: Դրամահավաք է սկսել, նպատակներից առաջինը ճանապարհը վերականգնելն է: Իր 200 գեղանկարները կվաճառի յուրաքանչյուրը 200 ԱՄՆ դոլարով, գումարը կփոխանցվի հաշվեհամարին, և կմեկնարկեն ճանապարհի նորոգման աշխատանքները: «Բգավորի եկեղեցին Մասիսի ստորոտի Ակոռի գյուղի 5-րդ դարի նույն եկեղեցին է: Անաստաս Ա կաթողիկոսը կոնդակով հանձնարարում է, որ Հայաստանում ևս նման եկեղեցիներ կառուցեն: Կառուցվել են Քոբայրում, Ախթալայում, Հաղպատում և այլուր: Բգավորի կառուցումն ավարտվել է 13-րդ դարում: Նախշազարդերը ծավալային են, գեղեցիկ, չեն կրկնում Հայաստանի և որևէ եկեղեցու զարդանախշերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնյանը:

Նշում է՝ Լոռու մարզում բազմաթիվ են պատմամշակութային կոթողները, հայտնիների շարքում են Սանահինը, Հաղպատը, Օձունը և այլն: «Միևնույն ժամանակ, շատ եկեղեցիներ անհայտ են մնում մարդկանց, մի տեսակ կորսված են, բայց իրենց մեջ պատմություն են կրում: Իմ նշած եկեղեցիները միջազգային ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում են, զբոսաշրջիկների հոսքը մեծ է, զարգանում են հարակից համայնքները, սա հրաշալի է, բայց Բգավորը և էլի շատ եկեղեցիներ հայտնվել են կործանման եզրին: Որոշեցի նման նախաձեռնությամբ հանդես գալ: Նախ՝ կկառուցենք ճանապարհը, որպեսզի մարդիկ կարողանան եկեղեցի այցելել, հաջորդ փուլով կփորձեմ կրկին նման նախաձեռնությամբ և արդեն նաև աջակիցների օգնությամբ վերականգնել եկեղեցին»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ նախահաշիվը պատվիրել է, և հաշվարկներով 200 նկարի՝ նշված գնով վաճառքի դեպքում մարդատար մեքենաների համար ճանապարհի վերականգնումը հնարավոր կլինի:No description available.

«Սա 4-5 կիլոմետրով կկարճացնի նաև դեպի Լալվար տանող ճանապարհը: Ճանապարհի կառուցումը կզարգացնի Աքորի համայնքի ենթակառուցվածքները, տեղի բնակիչները կկարողանան զբոսաշրջիկներին առաջարկել իրենց արտադրանքը, այսինքն՝ սրանով համայնքում աշխուժություն կսկսվի: Եվ ամենակարևորը՝ սա հոգու խնդիր է, յուրաքանչյուրս ինչ-որ բան պետք է անի մեր երկրի համար»,-հավելում է գեղանկարիչը:

Արդեն իսկ աշխարհի տարբեր ծայրերից նկարների ձեռքբերման պայմանավորվածություններ կան, մեկնարկը տրված է: Ի դեպ, եկեղեցու տարածքում երկու տեղ ցուցանակ է փակցվելու, որտեղ նշվելու է բոլոր այն մարդկանց անունները, որոնք այս կարևոր գործում իրենց ներդրումն են ունեցել: «Իսկ վերջում էլ կավելացնեմ իմ անունը»,-եզրափակում է Վարուժան Սիմոնյանը: Խոստանում է որոշ ժամանակ անց հրավիրել Աքորի՝ սեփական աչքերով տեսնելու կատարած աշխատանքի արդյունքները: Զրուցակցիս վստահությունը նաև ինձ է փոխանցվում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California