ՌԴ֊ում անհայտ անձը մտել է տուն և սպանել երեք մարդու
INTERNATIONAL NEWSՌԴ֊ի Օմսկի մարզի Պավլոգրադսկի շրջանում անհայտ անձը մտել է տներից մեկը և սպանել երեք մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ մարզային դատախազության մամուլի ծառայությունը։ Երկու դեռահասների հաջողվել է փախչել և օգնություն կանչել։
«Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան Պավլոգրադի շրջանի Յուրիևկա գյուղի տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի դիեր՝ դանակահարության նշաններով»,- հայտնել են դատախազությունից։
Այս փաստի առթիվ քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։ Մարդասպանին դեռ չեն հայտնաբերել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



