Ռուս կինն իր բնակարանում 120 շուն է պահում
SOCIETYՌԴ Սամարայի շրջանի Տոլյատի քաղաքի բնակչուհին իր բնակարանում ավելի քան 120 շուն է պահում։ Շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնում է NTV-ն։
Ռուս կինը նախկինում գումար է վաստակել մաքուր ցեղատեսակի ձագերի վաճառքով։ Նա սկզբում ձեռք է բերել բոլոնկա, տակսա, պուդել ցեղատեսակի ութ շուն: Սակայն նրանք սկսել են անվերահսկելիորեն բազմանալ, եւ ոչ ոք ձագեր չի գնել։ Որոշ նորածին ձագերի կերել են չափահաս շները:
Արդյունքում բնակարանում հայտնաբերվել է ավելի քան 120 կենդանի։ «Բոլորը փոքր են, կատվի չափ: Կան մեծահասակներ, և դեռահասներ, և լակոտներ: Շները վախեցած են։ Սոված, նիհարած»,- ասել են կենդանիների իրավունքների պաշտպանները։
17 կենդանու արդեն հասցրել են տեղավորել, կամավորները հույս ունեն փրկել մնացածին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



