Վարչապետը խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանիքին. ՀԺ
POLITICSԱյսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը:
Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալն ստացել են Աստծո օրհնությունը:
Այս պահին արդեն «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է հարսանյաց խնջույքը: Այն վարում է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք:
Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեր տեղություններով, նա դեռ չի ժամանել հանդիսության սրահ, քանի որ գործադիրի ղեկավարը Կառավարությունում այս պահին անցկացնում է խորհրդակցություն:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



