Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Արցախի Կոճողոտ գյուղի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխայի
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կոճողոտ գյուղի դպրոցում մարդասիրական ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ երեխաներին խաղալիքներ և քաղցրավենիք են նվիրել։ Նաև ռուս խաղաղապահները ծրագրել են նմանատիպ մարդասիրական ակցիա անցկացնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և հեռավոր շրջաններում բարերարների հետ կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



