Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան սկսել է Կիևից տարհանել դեսպանատան աշխատակիցներին, գրում է BBC-ն։ Համապատասխան որոշումն ընդունվել է հնարավոր «ռուսական ներխուժման» մասին լուրերի ֆոնին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ դիվանագետներին ուղղված կոնկրետ սպառնալիքներ չեն եղել, սակայն որոշվել է, որ Կիևում աշխատող աշխատակիցների մոտ կեսը կվերադառնա Մեծ Բրիտանիա։ Միաժամանակ, Կիևում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունը կշարունակի իր աշխատանքը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել Կիևում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին լքել Ուկրաինան։ Գործակալությունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ֊ի Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին մտածել երկիրը լքելու մասին:
Բրիտանացի որոշ դիվանագետների հնարավոր տարհանման մասին հայտնի է դարձել հունվարի 22-ին։ Ինչպես հայտնում է Daily Express-ը, Հատուկ օդային ծառայությանը հրահանգ է տրվել պատրաստ լինել ցանկացած պահի տարհանելու դիվանագետներին և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքացիների։ Նրանք «սպասողական վիճակում են»։