Հնդկաստանում տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Կարնատակա քաղաքում հրկիզել է բանկի մասնաճյուղը, որտեղ նրան հրաժարվել են վարկ տրամադրել:
Ինչպես գրում է Oddity Central-ը, 33-ամյա Վասիմ Հազարացաբ Մուլլան դիմել է պետական Canara Bank-ին՝ խնդրելով 1,6 մլն ռուփիի (21 600 դոլար) վարկ: Նրա դիմումը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա են եղել անհամապատասխանություններ, որոնք խախտում էին բանկի վարկային քաղաքականությունը:
Սա այնքան է բարկացրել դիմումատուին, որ նա կոտրել է բանկի պատուհանը, դյուրավառ հեղուկ լցրել ներսն ու հրկիզել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը նախքան այն կհասցներ ոչնչացնել բանկում մահվող կանխիկ գումարը, ոսկին և այլ արժեքավոր իրերը: Ընդհանուր առմամբ, բանկին պատճառվել է 16 000 դոլաի վնաս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



