Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Միակ հույսը Ռուսաստա՞նն է. անընդունելի է ռազմաքաղաքական իրավիճակի վրա հույս դնելը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Թուրքիայի նկատմամբ Պուտինի ռազմավարությունը կարող է տարտարոսի գալ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը որակել են «դրական և կառուցողական»։ Բայց ինչո՞ւ հանկարծ մերձեցման նշաններ հայտնվեցին միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված այս երկու պետությունների միջև։ Այս հարցի պատասխանը մեզ թույլ կտա հասկանալ Հարավային Կովկասի ողջ քաղաքական իրավիճակը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո Հայաստանը հայտնվել է ծանր դրության մեջ։ Այն արտահայտվում է մի քանի գործոններով:

Մի կողմից՝ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց և Լեռնային Ղարաբաղի տարածքը ադրբեջանական ճանաչելուց (նման ճանաչումը կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականին): Մյուս կողմից՝ Հայաստանն ուժ չունի շարունակելու ռազմական գործողությունները, որոնք, ըստ էության, տեղի են ունենում հայադրբեջանական սահմանին։ Միակ հույսը Ռուսաստանն է, որը «ծածկում» է Հայաստանը իր հակառակորդներից, ինչպես նաև իր «խաղաղապահներով» կանխում է Լեռնային Ղարաբաղի անխուսափելի գրավումը Ադրբեջանի կողմից։ Բայց նույնիսկ այստեղ ամեն ինչ բարդ է։ Առաջին հերթին մեծացել է Հայաստանի՝ առանց այդ էլ հսկայական կախվածությունը Ռուսաստանից։ Պարզ է դարձել, որ, առանց ռուսական ռազմական ներկայության, այդ երկրի գոյությունը վտանգված է։ Բայց Ադրբեջանի պահանջներից մեկը Զանգեզուրի միջանցքն է։ Ռուսաստանը դեմ չէ դրան, և նրա զորքերը պատրաստ են ապահովել այդ երթուղու անվտանգությունը։

Ակնհայտ է, որ այս դեպքում հենց Ռուսաստանն է վերահսկելու ռազմավարական նշանակություն ունեցող այդ տրանսպորտային միջանցքը, և նրա ազդեցությունը Հայաստանում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում էլ ավելի կաճի։ Իսկ Հայաստանը համաձայն չէ դրա հետ։ Նա վախենում է միջանցքի արտատարածքային լինելուց, որը կարող է հանգեցնել երկրի հարավային շրջանների նկատմամբ վերահսկողության կորստի և Հայաստանի՝ Իրանից կտրվելուն: Քանի որ այս դեպքում, ի թիվս այլ բաների, Հայաստանը դիմադրում է ռուսական պահանջին, ապա Ռուսաստանի՝ Հայաստանը արտաքին հարձակումից պաշտպանելու դրդապատճառը, թեկուզ Զանգեզուրի ուղղությամբ, թուլանում է։ Բացի այդ, Հայաստանը հայտնվել է իրավական ծուղակում: Քանի որ նա հրաժարվում է Ադրբեջանի հետ սահմանազատման պայմանագիր ստորագրել, ստացվում է, որ Զանգեզուրը (Սյունիքը) կարելի է համարել վիճելի տարածք, ինչը նշանակում է, որ Հայաստանն իրավական հիմքեր չունի ագրեսիայի դեպքում միջազգային հանրությանը դիմելու։

Սակայն նման միջանցքի ստեղծումը տարածքի կորուստ կլինի ու ևս կարող է հանգեցնել Փաշինյանի կառավարության անկմանը։ Ի՞նչ է մնում Հայաստանի ղեկավարությանը նման անելանելի իրավիճակում։ Մնում է աջակցության համար դիմել այլ ուժերի։ Սակայն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ երկրները չեն ցանկանում օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում։ Մնում է միայն Թուրքիան։ Եվ հիմա Հայաստանը փորձում է բարելավել հարաբերություններն այդ պետության հետ։ Ինչի՞ համար: Դա ադրբեջանական գրոհը մեղմելու միակ միջոցն է։ Թուրքիայի հետ կապեր հաստատելով՝ կարելի է փորձել ազդել Ադրբեջանի դիրքորոշման վրա՝ այն դարձնելով ավելի քիչ կոշտ, խաղալ ժամանակի վրա, իսկ հետո ո՞վ գիտի, թե ապագայում ի՞նչ կլինի: Ժամանակի վրա խաղալն այսօր Հայաստանի մարտավարության հիմքն է։

Նա ակնկալում է վերականգնել իր զինված ուժերը: Բացի այդ, նա կարող է հույս ունենալ Թուրքիայի հետագա ապակայունացման վրա, որը հիպոթետիկորեն կարող է փոխել տարածաշրջանը: Բայց այս հաշվարկները կասկածելի են։ Նախ՝ ժամանակը, ինչպես նախկինում, շարունակում է աշխատել Ադրբեջանի հզորացման օգտին, քանի որ այդ երկիրն ունի անհամեմատ մեծ ֆինանսական ռեսուրսներ ռազմական հզորության զարգացման համար։ Երկրորդ՝ անընդունելի է ռազմաքաղաքական իրավիճակի վրա հույս դնելը, դա վստահ ճանապարհ է դեպի պարտություն։ Եվ երրորդ՝ Թուրքիան չի կարող չհասկանալ այս ամենը և կունենա համապատասխան եզրակացություններ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հաշվարկներն ամբողջությամբ անհիմն չեն։ Ինչո՞ւ է Թուրքիան բանակցում Հայաստանի հետ: Թուրքիան վերջերս որոշ չափով վերանայել է իր քաղաքականությունը։

Դա պայմանավորված է նրանով, որ նա չափազանց շատ թշնամիներ ունի։ Ավանդականներին՝ Հունաստանին և Կիպրոսին, ավելացել է Ֆրանսիան, որն աջակցություն է ցուցաբերում այդ երկու երկրներին, և, ի վերջո, Եվրամիությունը, որը սկսել է սպառնալ Թուրքիային պատժամիջոցներ կիրառել: Թուրքիայի հակառակորդներին ավելացել է արաբական սուննի պետությունների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն և Եգիպտոս) դաշինքը իրենց դաշնակից Իսրայելի հետ միասին։ Նրանք բոլորը հավասարապես դժգոհ են Արևել յան Միջերկրական ծովում գազի հանքավայրերի նկատմամբ թուրքական հավակնություններից: Անկարայի և Վաշինգտոնի միջև սառնություն է, ավելին՝ կոչեր են հնչում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Եվ վերջապես, Թուրքիան շատ տարօրինակ և անորոշ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ սկսած որոշ հարցերի շուրջ գործընկերությունից մինչև Անկարայի և Մոսկվայի մրցակցությունը Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում:

Բոլոր երեք շրջաններում Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են միմյանց դեմ պայքարող հակառակորդ ուժերի։ Սրան պետք է գումարել նաև Թուրքիայի ուկրաինամետ դիրքորոշումը: Պետք է նաև նշել, որ առաջիկա տարիներին Թուրքիայի քաղաքականության մեջ կարող են լինել էական փոփոխություններ։ Փաստն այն է, որ Էրդողանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, և նա արդեն զիջում է ընդդիմադիր թեկնածուներին։ Թուրքիայում ընտրությունները նախատեսված են 2023 թվականին, սակայն շատ դիտորդներ ակնկալում են արտահերթ ընտրություններ այս տարի։ Ամենայն հավանականությամբ, Էրդողանին չի հաջողվի պահպանել իշխանությունը արդար ընտրությունների դեպքում։ Իսկ ընդդիմադիր կոալիցիայի իշխանության գալն ի վիճակի է ցնցել երկիրը։ Եթե դա տեղի ունենա, ապա այսօրվա բոլոր քաղաքական հաշվարկները կարող են կորցնել իրենց իմաստը։ Դա վերաբերում է ոչ միայն Բաքվի ու Երևանի հաշվարկներին, այլ նաև Մոսկվայի ռազմավարությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan