ԱՄՆ-ից նավթի արտահանումը կսկսվի 2016 թվականի հունվարից
ECONOMICSՏեխասի Enterprise Products Partners LP Էներգետիկական ընկերությունը հայտարարել Է արտահանական պարտավորագրի ստորագրման մասին՝ դրանով իսկ դառնալով ԱՄՆ-ից նավթի առաջին արտահանողը վերջին 40 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wall Street Journal-ը:
Գործարքի մասին հայտարարվել Է նավթի արտահանման արգելքի չեղարկումից մեկ շաբաթ հետո, արգելք որը գործում Էր 1975 թվականից, նշում Է հրատարակությունը:
Ընկերությունը պլանավորում Է հաջորդ տարվա հունվարի առաջին շաբաթում Հյուսթոնի թերմինալից բեռնառաքել Հարավային Տեխասում արդյունահանված 600 հազար բարել նավթ:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Շվեյցարիա հասցվելիք նավթի գնորդը նիդեռլանդական Vitol Group ընկերությունն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



